
Ամենաբարձր վարձատրվող մոդելի անկեղծ ֆոտոշարքը (լուսանկարներ)

Ծագումով Բրազիլիայից մոդել Ժիզել Բունդխենը, ով 6 ամիս առաջ էր մայր դարձել, հայտնվել է «Vogue» ամսագրի նոր համարի շապիկին: Մոդելը լուսանկարվել է բավական անկեղծ ֆոտոշարքում, ինչպես նաև հարցազրույց է տվել ամսագրին: Ինչպես գրում է viva.ua կայքը, նայելով Ժիզելի լուսանկարներին՝ դժվար է պատկերացնել, որ նա ընդամենը վեց ամիս առաջ է ծննդաբերել:
Լուսանկարների հեղինակը Մարիո Տեստինոն է, ով, տեսնելով Ժիզելի կազմվածքը, միանգամից որոշել է նրան դարձնել ամսագրի նոր համարի հերոսուհին: