Բաժիններ՝

Samsung-ը ցուցադրել է Galaxy S4 mini տարբերակը

Samsung ընկերությունը պաշտոնապես հաստատել է Galaxy S4 mini տարբերակի մասին տեղեկությունը և ցուցադրել է դրա դիզայնն ու որոշ տեխնիկական բնութագրիչներ:

Այսպես՝ Galaxy S4 mini-ին դիզայնով գրեթե նույնականանում է Galaxy S4-ի հետ, սակայն զգալիորեն ավելի փոքր է իր «մեծ եղբորից»: Սարքի երկարությունը 124,4 մմ է, իսկ լայնությունը 61,3մմ: Սարքն ունի նաև տեսախցիկ՝ 8 մեգապիկսել:

Samsung Introduces the GALAXY S4 miniՍարքի հաստությունը 6մմ է, այն կշռում է 107 գրամ:

Samsung-ը խոստանում է ավելի շատ պատմել նորույթի, ինչպես նաև դրա գների և վաճառքի ժամկետների մասին, անմիջապես այս և այլ սարքերի մեծ շնորհանդեսից հետո, որը տեղի կունենա Լոնդոնում հուլիսի 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս