
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

Մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության 95-ամյա հոբելյանի առթիվ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մշակույթի, կրթության, առողջապահության, տնտեսական և հասարակական այլ ոլորտների ականավոր մի շարք գործիչներին շնորհվել են պետական պարգևներ և կոչումներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: