Գագիկ Ծառուկյան. Մեր խոսքը գործ է՝ կտեսնեք

Սարդարապատ հուշահամալիրում` Առաջին Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսին այսօր ներկա էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ոչ իշխանական ուժերից միայն ԲՀԿ-ն է ներկա այս միջոցառմանը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Իրենց հարցրեք, պետությունը մեկն է, ժողովուրդը մեկն է: Այդ հարցերն իրենց տվեք»:

Անդրադառնալով Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած բնակիչների խնդիրներին, Գ. Ծառուկյանը խոստացավ, որ կօգնի նրանց ու հիշեցրեց. «Մեր խոսքը գործ է՝ կտեսնեք»: Մյուս հարցերի պատասխանները ստանալ չհաջողվեց, քանի որ Գ. Ծառուկյանը զրուցում էր այդ պահին հուշահամալիրի աստիճաններից ներքև գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս