
Երևանում բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր (լուսանկարներ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 25-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։50-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Ա. Ավետիսյան 63 շենքի բնակիչ, 59-ամյա Վարդան Գալստյանի վարած Nissan մակնիշի 23 QՕ 001 համարանիշի և Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի բնակիչ, 37-ամյա Արմեն Աղոյանի վարած Volkswagen մակնիշի 32 ՍՍ 029 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ , 22-ամյա Հրայր Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan-ի վարորդ Վ. Գալստյանը աշխատում է «Նաիրի» Փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես իրացման դեպարտամենտի պետ, իսկ Volkswagen-ի վարորդ Ա. Աղոյանը «Նեոլիտա» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ։ Ավագ քննիչ Ա. Մարգարյանի հանձնարարականով, մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։