Կարկտահարություն Տավուշի մարզում

Մայիսի 26-ին, ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.35-ի սահմաններում կարկտահարվել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերը:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: Այս մասին հաղոդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

168.am-ի թղթակիցը Տավուշի մարզից հայտնեց, որ կարկուտը շատ կարճ է տևել և լուրջ վնաս չի պատճառել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031