Զենքի ներկրումը և արտահանումը
Մարտական զենքի և դրա փամփուշտների ներկրումը և արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների ներկրումը և արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ, իսկ կառուցվածքով զենքի նմանվող իրերինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնությամբ` նշված զենքի և դրա փամփուշտների ու կառուցվածքով զենքի նմանվող իրերի սերտիֆիկացումից հետո:
Զենքի և դրա փամփուշտների ներկրումը կարող են իրականացնել մատակարար իրավաբանական անձինք, իսկ արտահանումը` զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
Այլ անձանց կողմից զենքի ներկրումը և արտահանումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սպորտային, որսորդական, ինքնապաշտպանական, գազային և օդաճնշիչ զենքի եզակի օրինակների ներկրումը և արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ` օրենքի պահանջներին համապատասխան:
Ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի և փամփուշտների ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի և փամփուշտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: