Փոս փորողն է ընկել փոսը. Աղջիկը ոստիկանությունում մեղադրում էր տղային

Նաիրա Կիրակոսյանը մեղադրվում է ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքում սուտ մատնություն կատարելու` Աշոտ Հովհաննիսյանին ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Նաիրան հայտնել է, որ 2012թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում Աշոտ Հովհաննիսյանն առաջին անգամ իրենց տանը, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, զրկել կուսությունից և մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում 3-ից 4 անգամ կրկին իրենց տան հյուրասենյակում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել:

Նաիրա Կիրակոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Գործի դատաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս