
Բարսելոնան պաշտոնապես հայտարարել է Նեյմարի տեղափոխության մասին

Իսպանական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը շուտով կտեղափոխվի կատալոնյան ակումբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տրանսֆերի հարցում ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն և առաջիկա օրերին կողմերը կստորագրեն պայմանագիրը, որը նախատեսված կլինի 5 տարվա համար:
Marca-ի տվյալներով, երիտասարդ բրազիլացու տեղափոխության համար «Բարսելոնան» վճարել է 50 մլն եվրո, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը