
Թբիլիսյան խճուղում այրվել է ավտոներկերի խանութ-պահեստ

Մայիսի 26-ին, ժամը 06.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շամպայն Գինիների գործարանի մոտակայքում այրվում է մեկ հարկանի շինություն: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.23-ին, մարվել` 06.47-ին: Թբիլիսյան խճուղու թիվ 25/7 հասցեի մոտակայքում ամբողջությամբ այրվել է ավտոներկերի խանութ-պահեստ՝ 30 քմ: