
Կանայք ընդդեմ տղամարդկանց. ՏԻՄ ընտրություններ՝ մարզերում

Այսօր՝ մայիսի 26-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի մարզերում:
Կոտայքում ՝ համայնքի ղեկավար են ընտրում Նոր Հաճըն քաղաքում և Նուռնուս գյուղում: Նոր Հաճընում գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Գագիկ Մաթևոսյանի դեմ առաջադրվել է ավագանու անդամ, ՀՀԿ-ական Շուշանիկ Նազարյանը: Սակայն վերջինս ոչ թե կուսակցության որոշմամբ է առաջադրվել, այլ ինքնառաջադրմամբ:
Նուռնուսում՝ գործող գյուղապետ Մնացական Գևորգյանի հետ պայքարում է Վանիչկա Ոսկանյանը:
Շիրակի մարզի Ախուրիկ գյուղկան համայնքում գործող գյուղապետ ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանին ձեռնոց է նետել անկուսակցական Սարգիս Սարգսյանը:
Պայքարը թեժ է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում: Գործող գյուղապետ Արթուր Մանուկյանի հետ պայքարում են Հայկ Սահակյանը, Գրիգոր Սահակյանը, Աշոտ Հայրապետյանը:
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղական համայնքում ավագանու ընտություններ են: Այստեղ առաջադրված է 9 թեկնածու, իսկ նույն մարզի Սեմյոնովկա համայնքում 6 թեկնածու: Ավագանու բոլոր թեկնածուները տղամարդիկ են: