Նորածնին սպանողին՝ պայմանական
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 21-ամյա Աննա Երվանդի Մկրտչյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` մեկ տարի ժամկետով: Դատարանը հաշվի է առել այն, որ առաջադրված մեղադրանքը ամբաստանյալ Աննա Մկրտչյանը ընդունել է, և միջնորդել արագացված դատաքննություն:
Ըստ մեղադրանքի` Աննան 2011թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 4-ի սահմաններում, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում` խոտի հակերի վրա միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը, բերանը, քթանցքերը և այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և պատիժ նշանակել` ազատազրկում 2 տարի ժամկետով: Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը պատիժը չկիրառեց` համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների:
Ի դեպ, նորածինը Աննայի համար անցանակալի է եղել: