
Ստեփան Դեմիրճյանը համաձայնությա՞ն է եկել Աղվան Հովսեփյանի հետ. մամուլ

«Նախկին ՀԺԿ-ական Գրիշա Վիրաբյանը, որն այժմ քաղաքական ապաստան է ստացել Բելգիայում, երեկ «Ժողովուրդին» տված հարցազրույցում ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի հասցեին մեղադրանք է հնչեցրել, թե վերջինս ժամանակին համաձայնության է եկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ և ԱԺ ընտրություններում չի պաշտպանել իր թեկնածությունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու մեջբերում Գրիշա Վիրաբյանի խոսքը.
«Ամբողջ ընդդիմությունը հետ կանգնեց, բոլորը խոստացել էին ինձ չօգնել, բացի Արամ Սարգսյանից: Հենց նա ինձ տեղյակ պահեց ու ասաց, որ վերջին փամփուշտն էլ լինի, ես քեզ համար կկրակեմ»,-ասաց Վիրաբյանը:
ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում կտրականապես հերքեց այս լուրը` ասելով. «Դա պարզապես սուտ է, զրպարտություն»: