Վթարի է ենթարկվել վարչապետին ուղեկցող ավտոմեքենան. վարորդը հեռացել է դեպքի վայրից
henaran.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Նոր Նորքի վարչական շրջանում, Գայի պողոտայում վթարի է ենթարկվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը: Անվտանգության աշխատակիցների ավտոմեքենաներից մեկը բախվել է «Ֆոլկսվագեն Պասադ»-ին: Բարեբախատաբար տուժածներ չկան:
Մինչ վարչապետին ուղեկցող ավտոմեքենաները փորձում էին շրջանցել վթարի վայրը, վթարված «Ֆոլկսվագենի» վարորդը փակել է նրանց ճանապարհը՝ բղավելով, թե ով պետք է փոխհատուցի իր վնասները:
Ինչպես Henaran.am-ին պատմել են ականատեսները, վարչապետը` մյուս աշխատակիցների հետ շարունակել է ճանապարհը, իսկ վթարված կառավարական ավտոշարասյան մեքենայի վարորդը հանդարտացնելով բորբոքված քաղաքացուն, պայմանավորվել է հանդիպել, «հարցերը լուծել»:
Ի դեպ, ըստ Henaran.am-ի՝ «Ֆոլկսվագեն Պասադի» վարորդը հարբած է եղել: