
Խարբերդում էլեկտրիկները վնասել են ջրատար խողովակը. ջուրը լցվել է տները (լուսանկարներ)

Մայիսի 21-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում վնասվել է ջրատար խողովակ, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Տեղում պարզվել է, որ էլ. սյուն տեղադրելու ժամանակ վնասվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող ջրատար խողովակը, ինչից ջրածածկվել է Խանգելդյանին պատկանող հողատարածքը` մոտ 200 քմ:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից խողովակում դադարեցվել է ջրի հոսքը: Էլ. ցանցի աշխատակիցների կատարել են էլ. սյան ապամոնտաժման աշխատանքներ:
Լուսանկարները՝ ԱԻ նախարարության կայքի