 
                        Քաղաքապետարանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալու մասին հարց չի քննարկվել
 
                                    Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ` Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով համաքաղաքացիներին, գրել է.
«Քիչ առաջ սոցիալական ցանցերով «ՇՏԱՊ» գուժող վերտառությամբ այսպես կոչված «լուրը» այն մասին, թե հունիսի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է, չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես Երևանի քաղաքապետարանում նման հարց չի քննարկվել ու չի քննարկվում:
Հորդորում եմ բոլորին զերծ մնալ սույն ապատեղեկատվությունը տարածելուց և անհարկի խուճապ ստեղծելուց»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        