«Ժառանգության» կողմից հրատապ ճանաչված օրինագծին ընդդիմանում է միայն մեծամասնությունը

Ազգային ժողովի այսօրվա երկրորդ նիստում կառավարության ծրագրի քննարկումն ընդմիջվեց՝ «Ժառանգություն» խմբակցության կողմից հրատապ ճանաչված ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը քննարկելու համար: Վերջինս ԱԺ օրակարգում ընդգրկվելու համար չէր արժանացել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նախագծով առաջարկվում է ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու նպատակով ընտրությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ ըստ տեղամասերի որոնման և ներբեռնման հնարավորությամբ:

Այս փոփոխությանը հիմնական ընդդիմախոսը քաղաքական մեծամասնությունն էր, որը որպես հիմնավորում նշեց մասնակցության գաղտնիության սկզբունքի խախտումը, այդ հարցով Սահմանադրական դատարանի որոշումը և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի որոշումները «Քրիստոսի ուղիների պես անքննելի են», ուստի առաջարկեց օրենսդրական փոփոխություն կատարել և լուծարել այդ կառույցը:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031