Բաժիններ՝

Խաչատուրովն ու Օհանյանը լարված հարաբերություններ ունեն. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 18-ին Երևան-Սևան ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին հրապարակավ խոստացավ աշխատանքից ազատել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների: Անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ազատվել է աշխատանքից: Սակայն «Ժողովուրդի»՝ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ Յ. Խաչատուրովը պաշտոնանկ չի արվել ու չի արվի (գոնե առայժմ):

Ավելին, «Ժողովուրդի» տեղեկություններով՝ երեկ Խաչատուրովն ու Օհանյանը հանդիպել են, քննարկել Լ. Ստեփանյանի սպանության գործը: Բայց քանի որ ՊՆ-ում կա երկու թև՝ երիտասարդ, «օսլայած» մազերով զինվորականներ, որոնք Ս. Օհանյանի հովանավորյալներն են, և հին հղփացած գեներալներ՝ Խաչատուրովի «տիրույթում», սկսեցին միմյանց վրա ցեխ նետել:

Իրավիճակը ևս մեկ անգամ մատնեց, որ Խաչատուրովն ու Օհանյանը լարված հարաբերություններ ունեն: Նրանք տեսակներով տարբեր մարդիկ են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031