Բաժիններ՝

Հերթական տուժած քաղաքացու բնակարանի թալանի հետքերը տանում են դեպի Վլադիսլավ Մանգասարյանի պարտքերը

Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի հեղինակների անունները արդեն բացահայտ հնչում են Կենտրոնի դատարանի դահլիճում:

Մասնավորապես տուժած քաղաքացու բնակարանը այլ անձի հանձնելու կեղծ գործարքները այս գործով վերջին նիստում լիովին բացահայտեց հերթական վկան` Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի հետ արդեն Լուսինե Գյուլխասյանին վաճառված բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքած Արթուր Գալստյանը:

Հենց այստեղ է, որ պարզ է դարձավ, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես» ընկերությունից հայտնի Սևակ Արզարունու միջև:
Իսկ ավելի ստույգ` վկա Արթուր Գալստյանը դատարանին հայտնեց, որ բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքել է «Ջի Էյջ Սթորիջ Էնթփրայզս» ընկերության տնօրենի որդու լիազորված անձ հնդիսացող Սևակ Արզարունու հանձնարարությամբ, քանի որ այդ ժամանակահատվածում աշխատել է այդ ընկերությունում: Արզարունին 2010 թվականի սեպտեմբերի 23-ին Արթուր Գալստյանին հանձնարարել է գնալ նոտարական գրասենյակ և կնքել բնակարանի առուվաճառքի մի ձևական գործարք, որում պարզապես բնակարանն իր անունով է արվել և ավելի ուշ արդեն օտարվել է այլ անձի:

Արթուր Գասլստյանի խոսքով` ինքը հետագայում է պարզել, որ Սևակ Արզարունին պետք է 2800 քառակուսի մակերեսով տարածք ստանար Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ կողմից Դավիթաշենում կառուցվող մի բազմաֆուկցիոնալ շենքից, իսկ դրա համար որպես երաշխիք Արզարունուն տվել են Լուսինե Գյուլխասյանին պատկանող բնակարանը և ևս մեկ բնակարան նույն շենքի նույն հարկից, որն էլ արվել է ոմն Գագիկ Պապոյանի անվամբ:

Ավելի ուշ, երբ «Ջի Էյջ Սթորիջ Էնթփրայզս» ընկերությունում տնօրինության եկած Նարեգ Հարթունյանը պարզել է, որ իրենց որպես երաշխիք տրված բնակարանը «ՎՄԳ գրուպին» չի էլ պատկանում, այլ վաճառված է մեկ այլ անձի` ինչ-որ Արմեն Գալստյանի: Ըստ վկայի` Հարթունյանն այդ ժամանակ հանձնարարում է իր հաշվապահ Աթուր Գալստյանին գնալ և այդ բնակարանը փոխանցել որպես իրական սեփականատեր ի հայտ եկած Արմեն Գալստյանին, իսկ ավելի կոնկրետ` նրա մատնանշած անձ Գայանե Ստեփանյանին:

Եվ Արթուր Գալստյանն այդպես էլ անում է:
Հիշեցնենք, որ այս գործով դատախազ Արման Հակոբյանը անդրադառնալով Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի վաճառքին, քննիչին ուղղված իր ցուցման մեջ արձանագրել էր Ռուբեն Մանգասարյանի անարժանահավատ ցուցմունքը, թե իբր Էդուարդ Եսայանն իրեն վճարած չի եղել 2007թ. մարտ-ապրիլ ամիսների շինանյութի 200 հազար ԱՄՆ դոլարը, ինքը պարբերաբար զգուշացրել է և չստանալով գումարը, 2010թ, սեպտեմբերի 23-ին, 70.000 ԱՄՆ դոլարի չափով պարտքի դիմաց բնակարանն անվանափոխել է պարտատեր Արթուր Գալստյանի անվամբ: Հնարածին պարտքի առկայության վերաբերյալ իր ցուցմունքով, Ռուբեն Մանգասարյանը «մոլորության մեջ էր գցել» նախաքննության մարմնին և դրանով փորձել էր պատճառաբանել իր պահանջի իրավունքը, որի դիմաց էլ, իբր, հետագայում ձեռք է բերել Գյուլխասյանին հանձնման ենթակա բնակարանը:

Իսկ դատարանում վկա Արթուր Գալստյանի ցուցմունքը հաստատեց, որ իրականում ոչ մի գումարային հարց էլ այս ամենում չի եղել: Նախ Լուսինե Գյուլխասյանին վաճատված բնակարանը Վլասդիսլավ Մանգասարյանը եղբոր ձեռքով անհատույց հանձնել է Արթուր Գալստյանին, իսկ հետագայում արդեն Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդ Գայանե Ստեփանյանին:

Այնպես որ այս գործով հաջորդ` մայիսի 23-ի նիստում դատարանում վկայություն կտան հենց Արմեն Գալստյանը և Գայանե Ստեփանյանը:

Հարգանքներով` Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս