Փրկարարները դուրս են բերել ջրածածկված ավտոմեքենան

Մայիսի 19-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ որ հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում ավտոմեքենան ջրածածկվել է, վարորդը արգելափակվել է ներսում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են դիտահորը և ջրածածկումից դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 55OU552 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Համբարձումյան):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031