Բաժիններ՝

Խաչատուրովի հրաժարականի լուրը հաստատելը այսօրվա բան չէ. ՊՆ

«Նման տեղեկություններ հաստատել կամ հերքելը վաղը, այսօրվա բան չէ»,- Galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հավաստի՞ են արդյոք մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե աշխատանքից հեռացվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Բացի այդ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ-ում անլուրջ են համարում նման բաները մեկնաբանելը, քանի որ վերջինս նախարարի հրամանով չէր կարող պաշտոնանկ արվել:

Նշենք, որ այսօր մի քանի համացանցային ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածել, համաձայն որի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկվա միջադեպին լայն հնչեղություն չտալու և սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատների ցասումը մեղմացնելու համար որոշել է «ազատվել» Յուրի Խաչատուրովից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031