Բաժիններ՝

Սեյրան Օհանյանն այս պահին զրուցում է սպանված զինվորի հարազատների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արդեն զինծառայողների ծնողների մոտ է  հասել և այս պահին զրուցում է նրանց հետ:

Հիշեցնենք, երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի՝ որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։ Արդյունքում՝ Երևան-Մարտունի մայրուղու վրա լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ-ի աշխատակիցները թույլ չեն տվել զինվորի դին տեղափոխել Երևան: Որոշ տեղեկություններով՝ ուժայինների և քաղաքացիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։

Սպանված  Լյուքս Ստեփանյանի ծնողների և հարազատների հետ հանդիպելու նպատակով այս պահին Սևանի ճանապարհին է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031