Հրդեհ` Սունդուկյան փողոցում (լուսանկարներ)

Մայիսի 18-ին, ժամը 06.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 15 շենքի առաջին հարկում: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.24-ին, մարվել՝ 07.45-ին: Ֆ. Աբգարյանին պատկանող թիվ 4 բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել է գույքը:

Հրդեհի հետևանքով 1952 թ. ծնված Ն. Սարգսյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:



big_1368851070_IMG_7527 big_1368851091_IMG_7525 big_1368851106_IMG_7520 big_1368851111_IMG_7519 big_1368851116_IMG_7514 big_1368851121_IMG_7513 big_1368851126_IMG_7511 big_1368851132_IMG_7508

 

big_1368851052_IMG_7531 big_1368851030_IMG_7534

Տեսանյութեր

Լրահոս