Պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր՝ երկու լազերային սկավառակներում

«Ջա Մյուզիք» տեսասկավառակների վաճառքի և վարձույթի խանութի վաճառող Արթուր Մովսիսյանը մեղադրվում է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր պարունակող թվով երկու լազերային սկավառակներ ապօրինի տարածելու մեջ:

Ըստ մեղադրանքի, նա 2011թ. հոկտեմբերի 18-ին ժամը 11:30-ի սահմաններում նույն խանութի հաճախորդ Արտակ Հարությունյանին յուրաքանչյուրը 450 ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի տարածել է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր պարունակող թվով երկու լազերային սկավառակներ:

23-ամյա Արթուր Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի առաջին մասով՝ Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը, խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն ընդունվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթ:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս