Բաժիններ՝

Սպանված աղջկա եղունգի տակ միս է մնացել. ոստիկանները փնտրում են ճանկռվածքներով երիտասարդների. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 20-Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Ինչ-որ մարդիկ կտրել էին 23-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը, ապա այրել բնակարանը:

«Ժողովուրդի» տեղեկություններով` սպանված մատուցողուհու գործով կա ձերբակալված մի աղջիկ: Ըստ շրջանառվող լուրերի` այս ընթացքում Աջափնյակում մի խումբ տղաների և աղջիկների բերման են ենթարկում ոստիկանություն և բոլորի մարմինների վրա փորձում գտնել ճանկռվածքների հետքեր:

Համաձայն «Ժողովուրդի» տեղեկությունների՝ սպանված Մարիամ
Հունանյանի եղունգի տակ միս է մնացել, ինչից ոստիկանները ենթադրել են, որ սպանվելուց առաջ աղջիկը ճանկռել է իրեն սպանողին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս