Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը նախատել է Արագած Ախոյանին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի էլիտար շենքերի սկանդալը չավարտված՝ նոր պատմություն է ծնվել: Բայց այս անգամ սկանդալի գլխավոր հերոսն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն է:

«Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ նա ևս էլիտար շենքերի շինարարությամբ է զբաղվում և դարձյալ ֆինանսական խնդիրներ ունի:

Մեր տեղեկություններով՝ օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շինարարությամբ զբաղվող ԲՀԿ-ականներին նախատել է. «Ձեր պատճառով մարդիկ չպետք է տուժեն: Ձեր երեսից ես չպիտի անհարմար իրավիճակում հայտնվեմ»:

Իսկ անձամբ Ախոյանին ԲՀԿ ղեկավարը երեք ամիս ժամանակ է տվել` շենքի շինարարությունն արագ ավարտին հասցնելու համար: Ու քանի որ Ախոյանը նաև Արևմտյան Հայաստանի խնդիրներով է ակտիվորեն զբաղվում, Ծառուկյանը կուսակցին զգուշացրել է՝ իր սահմանած եռամսյա ժամկետը խախտելու դեպքում ԱԺ պատգամավորի մանդատի փոխարեն կստանա Դիարբեքիրի ավագանու մանդատ:

Երբ փորձեցինք տեղեկությունը ճշտել Ա. Ախոյանից, նա կտրականապես հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե շատ զբաղված է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031