Նախկին քաղաքապետի եղբոր որդին «Range Rover»-ով բախվել է «BMW»-ին և «Ford»-ին (լուսանկարներ)

Մայիսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Չարենցավանի վարչական շրջանում բախվել են 20-ամյա Ավիկ Միրզոյանի վարած «Range Rover» մակնիշի 11 ՍՍ 004 համարանիշի, 32-ամյա Վահրամ Մակինյանի վարած «Ford» մակնիշի՝ 28 ՕՕ 897 համարանիշի և 50-ամյա Արթուր Սեյրանյանի վարած «BMW» մակնիշի 35 ՏD 090 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որոնց տվյալները ոստիկանությունը պարզում է: Վթարի մեղավորը «Range Rover»-ի վարորդն է եղել, ով ըստ հավաքավածների՝ Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանի եղբոր որդին է:

4p9dZzdVYxPkPuvna5tw_tn 8BIOJ4wLTyPsEtVlwAl2_tn cuRFEiMpbR85z8Lu6nI7_tn k6bR41MQOnOUXWaXne2F_tn mju5XO7LLOQsnllnUkop_tn nYumwWff8NPSMQONWQ8L_tn s6FSlo6uO3c9lN6nvUwG_tn xERsyPVQ5USTf898Xv9c_tn xO4FtqyX2Wg5vxl1eUfX_tn z6TNxqJPxaAQgZf0H7xV_tn

Տեսանյութեր

Լրահոս