Windows Phone-ն առաջ է անցել Blackberry-ից իր վաճառքի ծավալներով
Windows Phone օպերացիոն համակարգի վրա հիմնված սմարթֆոնները առաջին անգամ գերազանցել են Blackberry-ին՝ համաշխարհային վաճառքով: Այս մասին հայտնել է IDC հետազոտական ընկերությունը:
2013թ. առաջին եռամսյակում վաճառվել է 7 մլն սարք՝ Windows Phone-ի հիման վրա, որը կազմում է սմարթֆոնների շուկայի 3.2%-ը: Միևնույն ժամանակ՝ Blackberry հեռախոսները վաճառվել է 6.3 մլն, որը կազմում է շուկայի 2.9%-ը:
Windows Phone-ի նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է շուկայի 2%-ը, իսկ Blackberry-ին՝ 6.4%-ը:
Այսպիսով՝ Microsoft-ի օպերացիոն համակարգի հիման վրա ստեղծված սմարթֆոնների վաճառքը մեկ տարվա ընթացքում աճել է 133%, իսկ Blackberry-ինը՝ նվազել է ավելի քան մեկ երրորդով: