Բաժիններ՝

Վազգեն Խաչիկյանի գործով վկաները ցուցմունքներ են տալիս

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկա Շուշանիկ Համբարձումովան հայտնեց, որ 6 տարվա բացակայությունից հետո Հայաստանում պարզել է, որ «ստացել է» իր կենսաթոշակը: Համապատասխան պետական մարմիններում իրեն հրաժարվել են հայտնել, թե որքան գումար է ինչ-որ մեկն իր անունից ստացել, հրաժարվել են տրամադրել նաև ստանալիք ու ստացած գումարի քաղվածքը: Ինչպես քաղվածքն, այնպես, թոշակի գումարը ստացել է մեծ ջանքերի արդյունքում: Քննիչի մոտ հարցաքննվելով որպես վկա պարզել է, որ «իր» ստորագրությունն ընդհանրապես նման չէ իր ստորագրությանը: Վկան ամբաստանյալներից ճանաչեց միայն Արթուր Սուքիասյանին (նա պաշտոնավարել է որպես «Ավան և Նոր Նորք» տարածքային բաժնի պետի տեղակալ), ով նրա վրա «հաճելի տպավորություն է թողել»:

Թոշակառու Բելլա Ավետիսովայի ցուցմունքն ավելի հակասական էր, նա չէր հիշում, երբ է իր եղբայր Ռուբեն Դադայանցը մահացել, «չէր մտաբերում» անգամ, որ քննիչն իրեն հարցաքննել էր: Վկան հիշեց այդ մասին միայն գործով նախագահող, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հարցերից հետո:

2012թ. ընթացքում ձեռք բերված տվյալների շուրջ «20011»-ով թվագրված ցուցմունքն, ըստ վկայի, ինքը ստորագրել է առանց կարդալու, ոչնչից տեղյակ չէ:

Մի շարք վկաներ հաստատեցին, որ իրենց հարազատները չէին կարող ստանալ կենսաթոշակի գումարները, քանի որ չեն գտնվել Հայաստանում և որևէ մեկին էլ չեն լիազորել ստանալ գումարները իրենց փոխարեն:

Այսօրվա նիստին ներկայացել են ընդհանուր առմամբ 14 վկաներ, նրանց հարցաքննությունը շարունակվում է:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս