Բաժիններ՝

Զենք-զինամթերքը թողել է մետրոյի «Գործարանային» կայարանի դռների մոտ գտնվող աղբարկղում

Մայիսի 15-ին, ժամը 11.15-ին, անհայտ անձն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին և հայտնել, որ «Գործարանային» կայարանի դռների մոտ գտնվող աղբարկղում զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 103 և 5.45 մմ տրամաչափի 74 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031