Sony-ն ստեղծել է ուսանողական «ընթերցիչ»
Sony ընկերությունը E Ink Holdings-ի հետ համատեղ ստեղծել է Mobius «էլեկտրոնային թղթի» տեխնոլոգիան, որն աչքի է տարբերվում է իր դիմացկունությամբ և թեթևությամբ: Նոր սարքի էկրանի անկյունագիծը կկազմի 13.3 դյույմ, ինչը համապատասխանում է А4 չափսի թղթին: Սարքը շատ ծանր չի լինի, այն կկշռի ընդամենը 358 գրամ: Սարքը նախատեսված է ուսանողների համար, գրում է «Վեստին»:
Ուսանողական «ընթերցիչը» կունենա նաևWi-Fi, 4 Գբ ներքին հիշողություն, որը կարելի է մեծացնել microSD քարտերի միջոցով, մարտկոց, որը կարող է ավտոնոմ ռեժիմում աշխատել 3 շաբաթ:
Սարքի նախատիպը կցուցադրվի EDIX 2013 ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա Տոկիոյում՝ մայիսի 15-17-ը: Ընթերցիչը կփորձարկեն նախ երեք համալսարաններում, իսկ վաճառքում այն կհայտնվի տարվա երկրորդ կեսին:
Սարքի գնի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: