
Գերհզոր կարկտային երևույթ

Մայիսի 14-ին, ժամը 12.00-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում (Դավիթաշեն 4, Միկոյան109/8) ՀՀ տարածքում տեղի ունեցած կարկտահարության դեպքերի վերլուծության արդյունքները կներկայացնի ԱԻՆ Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը: Այս մասին հաղորդում է ԱԻ նախարարությունը։
Նշվում է, որ վերջին օրերի եղանակային իրադարձությունների վերաբերյալ պարզաբանում կներկայացնեն մասնագետները։ Դատելով վերնագրից՝ «Գերհզոր կարկտային երևույթ», որը տեղադրված է ԱԻՆ պաշտոնական կայքում, կարելի է ենթադրել, որ վերջին օրերի տեղումները նորմայից դուրս, աննախադեպ երևույթներ են։