Բաժիններ՝

Սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով բերման ենթարկվածների մեջ կան ձերբակալվածներ և կալանավորվածներ (թարմացված)

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների և Երևան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ՝ սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման էին ենթարկվել 1958 թ. ծնված Դավիթ Զ.-ն, 1970 թ. ծնված Վարուժան Ք.-ն, 1963 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1991 թ. ծնված Կարեն Դ.-ն, 1961 թ. ծնված Սարգիս Զ.-ն, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ն, 1972 թ. ծնված Արմեն Դ.-ն և 1965 թ. ծնված Վահե Թ.-ն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նրանք նախապատրաստվել են սպանելու Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ռ. Մ.-ին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել էր քրեական գործ:
Սարգիս Զ.-ն, Արմեն Ս.-ն, Արմեն Դ.-ն, Վարուժան Ք.-ն, Վահե Թ.-ն և Դավիթ Չ.-ն ձերբակալված էին:
Մայիսի 10-ին, ժամը 19.10-ին, նշված քրեական գործի շրջանակներում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումով, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների կողմից, զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր 5,6 մմ տրամաչափի 21 փամփուշտ, ինքնաձիգի համար նախատեսված օպտիկական սարք, 33 սմ երկարությամբ դանակ, 41 և 98.5 սմ երկարությամբ 2 թուր` պատյաններով:
Կատարված հանցագործությանը մասնակցելու կասկածանքով մայիսի 11-ին ձերբակալվել է Մարտին Ծ.-ն:
Մայիսի 12-ին Դավիթ Զ.-ին, Սարգիս Զ.-ին, Արմեն Ս.-ին և Վարուժան Ք.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրիք 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս