Բաժիններ՝

Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ. Ստավանգեր

Ստավանգերում ընթացող շախմատային գերմրցաշարի 5-րդ տուրում միմյանց հետ ուժերը չափում էին Հայաստանի և Ադրբեջանի ուժեղագույն գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Թեյմուր Ռաջաբովը: Սպիտակներով խաղացող Թեյմուր Ռաջաբովը 31 քայլ հետո համաձայնեց կիսել միավորը: Այսժմ Լևոնն ու Թեյմուրն ունեն 2.5 ական միավոր:

Խաղաղ ելքունեցավ նաև Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) պարտիան:

Տուրի մյուս մրցավեճերը` Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Վեսելին Թոփալով (Բուլղարիա) և Ջոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա) – Հաո Վանգ (Չինաստան) դեռ շարունակվում են:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս