Մերկ ադրբեջանցին բողոքում է ճանապարհային ոստիկանների դեմ (տեսանյութ)
Ադրբեջանի կենտրոնական շրջաններից մեկի բնակիչը բողոքի ակցիա է կազմակերպել՝ ճանապարհային երթևեկության տեսուչների գործողությունների դեմ։ Այս մասին հաղորդում է Contact.az-ը։ Նա հանվել է և նստել ճանապարհային ոստիկանության տարածքային բաժնի շենքի առջև։
Տղամարդն իր արարքը բացատրել է նրանով, որ ճանապարհային ոստիկանությունը վարորդների «հոգին հանում է»։ Նա լրագրողներին տեղեկացրել է, որ տեղի ոստիկանության պետն իրենից «պոկել» է 300 մանաթ (մոտ 300 եվրո)։
Ակցիան իր վրա է հրավիրել ոստիկանների և պատահական անցորդների ուշադրությունը։ Երկար համոզելուց հետո տղամարդը համաձայնել է հագնել վարտիքը։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ինչ-որ մեկը նրան տաբատ տալիս, սակայն նա անմիջապես է դեն է նետում հագուստը։
Տղամարդը որոշ ժամանակ վիճաբանել է ոստիկանների հետ, սակայն աղբյուրը չի նշում՝ նա ի վերջո ձերբակալվե՞լ է, թե՞ ոչ։ Ոստիկանությունն այս հարցով հրաժարվել է մեկնաբանություն տալ։