Վրաերթ Գյումրիում. Մայրը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են որդու կյանքի համար

Մայիսի 12-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Արմեն Նահապետյանը, վարելով «Գազել» մակնիշի 34 ՕՏ 055 համարանիշի թիվ 25 երթուղին սպասարկող ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ Տաշիր-Պիցայի դիմաց, վրաերթի է ենթարկել մի կնոջ և մի տղայի: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: Մայրը տեղում մահացել է, իսկ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց:

Պարզվել է մահացածը Գյումրի քաղաքի ֆուրմանով 4-րդ նրբանցքի բնակչուհի 73 ամյա Ռիմա Մկրտչյան է եղել, իսկ վիրավորը նրա որդին՝ 39 ամյա, նույն հասցեի բնակիչ Գագիկ Մկրտչյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031