Բաժիններ՝

Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվեց առաջատարին. Ստավանգեր

Նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի 4-րդ տուրը մեկնարկեց անակնկալով: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտություն կրեց ռուս Սերգեյ Կարյակինից:

Կարյակինը, ով գերազանց մարզավիճակում է գտնվում, իր 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և վաստակած 4 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լևոն Արոնյանն իր ակտիվում 2 միավոր ունի:

Ոչ պակաս անակնկալ գրանցվեց նաև Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) պարտիայում. աշխարհի գործող չեմպիոնը սպիտակներով զիջեց չինական ծագումով ամերիկացուն:

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) և Հաո Վանգ (Չինաստան) – Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Վեսելին Թոփալով (Բուլղարիա) – Ջոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա) մրցավեճը  դեռ շարունակվում է:

Այսպիսով, այժմ Կարյակինն իր ակտիվում ունի 4 միավոր, Նակամուրան՝ 2.5, Արոնյանը, Անանդը, Կարլսենը, Սվիդլերն ու Ռաջաբովը՝ 2-ական, Վանգը՝ 1.5, Թոփալովը 1 (կարող է դառնալ 2), Համերը միավոր չունի (կարող է դառնալ 1):

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս