Արտակարգ իրավիճակ Երևանում. Լիճ՝ լճի վրա (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Տեղացած անձրևի հետևանքով Երևանյան լճի կամրջի տակ ավտոմեքենաների հսկայական խցանում է առաջացել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը սելավի հետևանքով առաջացած ահռելի ջրափոսներն են եղել:
Նշվում է, որ եթե պատկան մարմինները ժամանակին մաքրած լինեին ջրահեռացման խողովակները, ապա այս վիճակը չէր լինի, իսկ վարորդներն էլ բողոքել են, որ քաղաքային իշխանությունները միայն ամպագոռոռգոռ հայատարում են, թե մայրաքաղաքում բոլոր ջրահեռացման խողովակները մաքրված են, անգամ հորդառատ անձրևի դեպքում մայրաքաղաքի ոչ մի փողոցում անձրևաջրերի կուտակում չես տեսնի։