Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը՝ հունիսի 8-ին

Երևանի ավագանու՝ մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ մայիսի 12-ին միաձայն ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրվել է 42, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 17, «Բարև Երևան» դաշինքից ՝ 6 ավագանու անդամ:

Ինչպես տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, այս երեք քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մայիսի 13-ին: Մայիսի 14-ին ԿԸՀ-ն կկազմի Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրությունը:

Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը կգումարվի հունիսի 8-ին՝ ժամը 11-ին: Այդ պահից կավարտվի նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս