
Չարենցավանցիները՝ Երևանում

Կոտայքի մարզի Չարենացավան քաղաքի բնակչության մեծ մասն աշխատում է մայրաքաղաքում: Շատերը նախընտրում են շինարարությունը, քիչ չեն նաև տաքսու վարորդները:
«Կրություն ունեցող երիտասարդներն, այսպես ասած, «պրիստիժնի» տեղերում են աշխատում` օֆիսներում, մասնավոր ձեռնարկություններում»,- ասաց մեր զրուցակիցը, ով աշխատում է Երևանում` լրատվամիջոցներից մեկում:
Չարենցավանցիների աշխատածը հիմնականում տրանսպորտի վրա է ծախսվում. ամենաէժան փոխադրամիջոցն ավոտոբուսն է, որով երթևեկելու համար միայն օրը 600 դրամ պետք է ծախսեն: Բայց շատ հաճախ ուշ են աշխատանքից վերադառնում, ստիպված տաքսիներից են օգտվում:
Նշենք, որ Չարենցավանը ժամանակին արդյունաբերական քաղաք է եղել: Սեփականաշնորհման տարիներին գործարանները փակվեցին: Այժմ դրանց չնչին մասն է գործում, որոնց տերերն իշխանության ներկայացուցիչներ են կամ նրանց բարեկամները:
Չարենացվանցիների մի մասն աշխատում է հենց այդ գործարաններում, սակայն դրանք շատ քիչ են գործազրկությունից խուսափելու համար: