Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 11-ին, ժամը 23.53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում` «Արմավիր Սիպի» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 21ՍՕ105 պետհամարանիշի և «ՎԱԶ-2121» մակնիշի 090ՍՕ12 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վարորդ` 1987թ. ծնված Գևորգ Ավոյանը, ուղևոր`1987թ. ծնված Մովսես Միսակյանը, «Վոլկսվագենի» ուղևորներ` 1983թ. ծնված Թաթուլ ու 1992թ. ծնված Կառլեն Զաքարյանները, և 1987թ. ծնված Դավիթ Մխիթարյանը տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ:

Վերջիններս, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:

Բժիշկները Գ.Ավոյանի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Մ.Միսակյանինը` բավարար:

Տեսանյութեր

Լրահոս