«Եվրատեսիլը» մնաց առանց բելառուսական օղու
Բելառուսները մտափոխվել են. նրանք «Եվրատեսիլ 2013»-ին ալկոհոլային խմիչքներ չեն բերի։ Այս մասին գրում է «Комсомольская правда в Беларуси» թերթը։
Նախապես ծրագրվում էր Շվեդիա մատակարարել 1000 շիշ օղի, որոնց պիտակին պատկերված կլիներ մրցույթում Բելառուսը ներկայացնող Ալյոնա Լանսկայայի լուսանկարը։ Սակայն խմիչքով բարձված բեռնատարը սահմանից ետ է դարձել։
Երգչուհու պրուդյուսերը՝ Դմիտրի Բարանովը տեղեկացրել է, որ պատճառը բարձր մաքսատուրքերն են։
«Այո, մենք իրոք հրաժարվել ենք ալկոհոլային արտադրանքից, քանի որ մաքսատուրքերը չափազանց բարձր էին։ Ներկրված յուրաքանչյուր լիտր օղու համար պետք է վճարեինք 40 եվրո։ Բացի այդ, Շվեդիայում գործում է «չոր օրենքը», և ալկոհոլային արտադրանքի ներքին շուկան գտնվում է պետական խիստ վերահսկողության տակ։ Մենք որոշեցինք ռիսկի չդիմել, որպեսզի խուսափենք սկանդալներից », — ասել է Բարանովը։
Չնայած այս հանգամանքին՝ մի քանի տասնյակ շիշ, այդուհանդերձ, Շվեդիայում հայտնվել է։ Պրոդյուսերները մրցույթի մասնակիցներին մինչև մեկնելը մեկական շիշ օղի էին տրամադրել։
Ինչ վերաբերում է հիմնական խմբաքանակին, ապա այն կվճաճառվի Մինսկի խանութներում։