11 տեղամասերի վերահաշվարկի արդյունքում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել. ԿԸՀ

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` մայիսի 9-ին, իրականացված 21 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 11տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:

Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` Առաքելություն և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մնացել են անփոփոխ, Բարգավաճ Հայաստան կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 10-ով, Բարև Երևան կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 7-ով, Հայ ազգային կոնգրես կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների  թիվը նվազել է 3-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 4-ով և Օրինաց երկիր կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 2-ով:          Վերահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 25-ով:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս