25-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է ծառին, այնուհետև՝ էլեկտրասյանը. կան վիրավորներ (լուսանկարներ)
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 8-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 04:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 25-ամյա Էդուարդ Հովսեփյանը, վարելով ГАЗ 3110 մակնիշի 06 ԼՏ 2240 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց, Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել ծառին, որից հետո՝ էլեկտրասյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը՝ Է. Հովսեփյանն ու նրա ուղևոր՝ Գյումրի քաղաքի բնակիչ 19-ամյա Ռոբերտ Հարթենյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: