Նոր տարբերակները Adobe Photoshop-ի հասանելի կլինեն միայն բաժանորդագրությամբ
Adobe ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` ընկերության Creative Suite փաթեթի մեջ ընդգրկվող այնպիսի հայտնի ծրագրերի նոր տարբերակները, ինչպիսիք են Photoshop-ը, Illustrator-ը և Premiere Pro-ն, հասանելի կլինեն միայն բաժանորդագրությամբ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Նշյալ նախաձեռնությունn իր մեջ ներառում է մատչելիություն դեպի ստեղծագործական աշխատանքի համար ծրագրային ապահովման տարբերակներ, «ամպային» տվյալների պահման վայր և այլ ծառայություններ:
Ընկերության տեղեկացմամբ, իրենք շարունակելու են վաճառել և աջակցել Creative Suite 6 փաթեթի անժամկետ լիցենզիան:
Այս հայտարարության հետ մեկտեղ` ընկերությունը ներկայացրել է նաև Photoshop, Illustrator, InDesign, Dreamweaver և Premiere Pro ծրագրերի թարմացված տարբերակները, որոնք հասանելի կլինեն միայն Creative Cloud-ի բաժանորդներին: