Բաժիններ՝

Կամավոր հանձնել է «ՌՊԳ-22» տիպի հակատանկային նռնականետը

Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 14.55-ին, 1960 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն Իջևանի պահպանության բաժին է հանձնել «ԿՊՎԴ»-ի 14.5 մմ տրամաչափի 99 փամփուշտ` ժապավենով, կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 27, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 35 և 7.62 մմ տրամաչափի 37 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 21.40-ին, 1968 թ. ծնված Գրիշա Դ.-ն կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 117 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 14.10-ին, 1976 թ. ծնված Արծրուն Ա.-ն կամավոր հանձնել է «ՌՊԳ-22» տիպի հակատանկային նռնականետ, «Ֆ-1» տիպի 7 նռնակ` պայթուցիչներով, «ՌԳՎ» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ԱԳՍ-17» տիպի նռնականետի «ՎՄԳ» տեսակի 5 մարտագլխիկ և «ՌԿԳ» տիպի հակատանկային 2 նռնակ` պայթուցիչներով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 11.00-ին, 1960 թ. ծնված Սևան Մ.-ն կամավոր հանձնել է հրթիռանետի հրթիռ, կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 11 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 7-ին, ժամը 11.30-ին, 1962 թ. ծնված Վաչագան Ե.-ն կամավոր հանձնել է հրթիռանետի հրթիռ, կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 7 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 16 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս