«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա առիթով

Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ հաղթանակի օրվա առիթով: Մեր ժողովրդի մայիսյան հաղթանակների  բերկրանքը հպարտությամբ է լցնում բոլորիս   սրտերը: Հայ ժողովուրդը  լավ գիտե խաղաղոքւթյան գինը և թե որքան թանկ  են խաղաղ աշխատանքի և ստեղծագործության պտուղները:

Բայց միշտ, երբ հայրենիքը եղել է վտանգի մեջ և զգացել է իր որդիների մաքառման կարիքը, մեր ամբողջ  ժողովուրդը՝  մեծ, թե փոքր, կին, թե տղամարդ ոտքի է ելել և մինչև վերջ  կատարել է  իր պարտքը:  Սրտանց ողջունում եմ Հայրենական Մեծ Պատերազմի հայ վետերաններին, ում շնորհիվ հնարավոր  դարձավ ջախջախել ֆաշիզմը:

Սրտանց ողջունում եմ նաև Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, ում շնորհիվ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը ստացել է խաղաղ ապրելու ու արարելու հնարավորություն:

Բոլորին մաղթում եմ անկոտրում կամք, առողջություն ու երկար տարիների կյանք:

Խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին:

Տեսանյութեր

Լրահոս