 
                        Նոր նշանակում գլխավոր դատախազությունում
 
                                    ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. մայիսի 7-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գ.Խաչիկյանը` ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պարտականությունների կատարումը դրվել է նույն վարչական շրջանների դատախազի տեղակալ Լ.Չարխիֆալակյանի վրա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        