
Վերահաշվարկ 1/06 և 1/09-ում. 5 քվեաթերթիկ ՀՀԿ-ի օգտին, 1-ը ԲՀԿ-ի

ՀԱԿ-ի դիմումի համաձայն թիվ 1ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկել է 1/06 և 1/09 ընտրատեղամասերի արդյունքները:
Վերահաշվարկի արդյունքում ՀԱԿ-ի քվեաթերթիկների քանակը ոչ ավելացել է և ոչ էլ պակասել, սակայն անվավեր քվեաթերթիկների մեջ եղել է 6 քվեաթերթիկ, որոնցից 5 –ը՝ ՀՀԿ-ի օգտին, իսկ 1-ը ԲՀԿ-ի: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է թիվ 1ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանը: