Դատո՞ւմ են արդյոք կանեփ քաղելու համար Հայաստանում
Նախկինում դատվածություն չունեցող Ռոբերտ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականին հոկտեմբերին Երևան-Երասխ ավտոճանապարհի աջ հատվածի դաշտերում առկա կանեփի բույսերից, առանց իրացնելու նպատակի` քաղելու միջոցով ապօրինի ձեռք է բերել, պատրաստել և իր մոտ պահել զգալի չափերի` 1,02 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի՝
1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net